ՍՈՑԻՆՏԵՌՆԸ ՆՇԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ20 հունիսի 2003 - 23:51 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը»,- Սոֆիայում կայացած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հարցերով Սոցինտեռնի համաժողովի ժամանակ հայտարարել է նախագահող Պյեռո Ֆասիոն, որը գլխավորում է Իտալիայի Ձախ ժողովրդավարական կուսակցությունը: Ինչպես գրում է երեւանյան «Երկիր» թերթը, համաժողովի աշխատանքում, որը տեղի է ունեցել հունիսի 14-15 Բուլղարիայի խորհրդարանի շենքում, մասնակցել է Սոցինտեռնի գլխավոր քարտուղար Լուի Այալան: Եվրոպական սոցիալիստական կուսակցությունների պատգամավորների թվում է եղել նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը: Իր ելույթում նա ներկայացրել է Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը եւ Թուրքիայի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը: Հայաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել համաժողովում առաջարկված Եվրամիության ընդլայնման մասին բանաձեւին, որը ներառում էր նաեւ այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |