Առաքել Միրզոյանը արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում22 նոյեմբերի 2009 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին հայ ծանրամարտիկ, Եվրոպայի 2009թ. չեմպիոն Առաքել Միրզոյանը սկսել է իր ելույթներն աշխարհի առաջնությունում, որն անցնում է Գոյանգում` Հարավային Կորեա: Պոկում վարժությունում նա կարողացավ լավ օգտագործել երկու մոտեցումները եւ բարձրացրեց 154 կգ: Արդյունքում Միրզոյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալը: Պոկում վարժությունում Միրզոյանը բարձրացրեց 180 կգ եւ երկամարտի արդյունքում հավաքեց 334 կգ` դառնալով աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր: Վերջին անգամ աշխարհի առաջնությունում մեդալ էր նվաճել Գեւորգ Դավթյանը` 77 կգ 2007 թվականին, որտեղ նա դարձավ արծաթե մեդալակիր: Միրզոյանից բացի Գոյանգում հանդես կգան հետեւյալ ծանրամարտիկները. Հայաստանի կանանց հավաքական` Մելինե Դալուզյան 63կգ ք/կ (նոյեմբերի 25) Նազիկ Ավդալյան 69կգ ք/կ (նոյեմբերի 27) Հռիփսիմե Խուրշուդյան (նոյեմբերի 28) Տղամարդկանց հավաքական` Տիգրան Գ.Մարտիրոսյան 77կգ ք/կ (նոյեմբերի 24) Տիգրան Վ.Մարտիրոսյան 85կգ ք/կ (նոյեմբերի 26) Գեւորիկ Պողոսյան 85կգ ք/կ (նոյեմբերի 26): --ԿԱ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |