Հայ-թուրքական հարաբերություններում կատարվող գործընթացները հակասում են Հայաստանի, ԼՂՀ եւ հայության շահերին23 նոյեմբերի 2009 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցություն Արցախի կազմակերպության 16-րդ Շրջանային ժողովը հայտարարություն է տարածել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի եւ հեռանկարների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին «Ապառաժ» թերթի խմբագրությունից: «Հայ-թուրքական հարաբերությունններիներկա զարգացումները հակասում են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության շահերին: Ստորագրված արձանագրություններում պարունակվող ստորացուցիչ եւ վտանգավոր նախապայամանները, ինչպես նաեւ Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է: Ակնհայտ է նաեւ, որ փորձ է կատարվում պառակտել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական ճակատը»,- ասվում է ԼՂՀ ՀՅԴ հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ մադրիդյան սկզբունքների շուրջ նկատվող աշխուժացումը վկայում է Արցախի հիմնախնդրում հայկական կողմի վրա ուժգնացող ճնշումների մասին: «Սակայն, ոչ մի պարտադրանք, կամ ռազմատենչ սպառնալիք չեն կարող ստիպել հայությանը հետ կանգնել ազգային շահերից: Մենք շեշտումենք, որ Հայ Դատի պայքարը` իր ողջ բովանդակությամբ, ոչ թե հայ ժողովրդի առանձին հատվածների պայքար է, այլ պայքար է` անկախ պետականության ճակատագրի ու ողջ հայ ժողովրդի լինելիության համար: Համայն հայության ջանքերով արցախյան ճակատում ձեռք բերված արժանապատիվ հաղթանակը սակարկության առարկա չէ: ՀՅԴ Արցախի կառույցը այսուհետ եւս վճռականորենկպայքարի համայն հայությանիրավունքների համար»,- ընդգծված է հայտարարության մեջ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |