«Երկիր» միությունը Թիֆլիսի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումը որոկում է որպես վրաց իշխանությունների հանցագործություն

PanARMENIAN.Net - «Երկիր» միությունը գնահատում է 2009թ. նոյեմբերի 19-ին Թիֆլիս քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցու փլուզման փաստը որպես վրացական իշխանությունների հանցավոր անգործության օրինաչափ արդյունք եւ երկրի հայ փոքրամասնության նկատմամբ իրականավող խտրական քաղաքականության հերթական դրսեւորում:



Տարիներ շարունակ միտումնավոր ձգձգելով Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի - հայոց եկեղեցիների վերադարձման հարցերի լուծումը` Վրաստանի կառավարությունը բացահայտորեն արհամարհում է Վիրահայոց թեմի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի իշխանությունների, հայաստանյան եւ սփյուռքյան ոչ-կառավարական կազմակերպությունների բազմաթիվ դիմումները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, միջազգային իրավապաշտպան կառույցների կոչերն ու հանձնարարականները` դրանով բացահայտ մարտահրավեր նետելով ոչ միայն իր երկրի հայ քաղաքացիներին, այլ նաեւ տարածաշրջանի խաղաղության, կայունության ու ժողովրդավարական զարգացման խնդիրներով շահագրգիռ պետություններին ու միջազգային կառույցներին:



«Երկիր» միությունը արձանագրում է, որ վրացական իշխանությունների կողմից իրականացվող հայ բնակչության, որպես փոքրամասնություն կարգավիճակից բխող, կենսական խնդիրների անտեսման քաղաքականությունը միմիայն հանգեցնելու է ինչպես վիրահայության, այնպես ել հայության շրջանում հիասթափության եւ դժգոհության տրամադրություններ ուժեղացմանը, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա:



«Երկիր» միությունը միանում է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդի կոչին` ուղղված Վրաստանի իշխանություններին եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուն` վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման - հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու ուղղությամբ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---