Նոյեմբերի 28-ն կոմպոզիտոր Սեդրակ Երկանյանը միանգամից կնշի երեք հոբելյան23 նոյեմբերի 2009 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական երեկո, որը նվիրված է դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր Սեդրակ Երկանյանի 50-ամյակին, նրա ստեղծագործական գործունեության 40-ամյակին եւ նրա ստեղծագործական գործունեության 15-ամյակին «Տաղարան» հնագույն հայկական երաժշտության համույթում:« «Հայկական հնագույն հարսանեկան երգերի II հատորի» ստեղծագործության համար նյութ հանդիսացավ VII դարի հայ պատմիչ Հովնան Մամիկոնյանի գրառումները», - նոյեմբերի 23 կայացած մամլո ասուլիսում ասել է Սեդրակ Երկանյանը: Նրա խոսքերով, տվյալ ստեղծագործությունը ներկայացնում է հայ ազգային երգերի մի ուղություն, որը լիարժեք պատկերացում են ստեղծում այն ժամանակվա հայ հանրության կենցաղի եւ անձնավորության մասին: Սեդրակ Երկանյանի հոբելյանական համերգին հրավիրվում են հայկական ազգային երաժշտության բոլոր սիրահարները` մուտքն ազատ է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |