23 նոյեմբերի 2009 - 17:19 AMT
Ալեքսանդր Ցինկեր. Թուրք վարչապետ Էրդողանի արտասովոր հայտարարություններն արդեն զարմանալի չեն
Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը սկսեղ ակնհայտ դրսեւորվել սեպտեմբերին, երբ Թուրքիան Իսրայելի ՌՕՈՒ-ին արգելեց մասնակցել ՆԱՏՕ-ի օդային զորավարժություններին: Իսկ թուրքական պետական ալիքներից մեկով հակաիսրայելական սերիալի ցուցադրությունից հետո, որում ցուցադրվում էին իսրայելցի զինվորների «վայրենությունները», լարվածությունը վերաճեց դիմադրության: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց Թել-Ավիվում Արեւելյան Եվրոպայի երկրների Ինստիտուտի տնօրեն, Կնեսսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:

«Ուստի, թուրք վարչապետ Էրդողանի արտասովոր հայտարարություններն այն մասին, որ ինքը ցանկանում է հանդիպել մարդկության դեմ հանցագործություններում մեղադրվող Սուդանի նախագահի, քան Իսրայելի վարչապետի հետ, արդեն զարմանալի չեն: Պաշտոնական սպորտային մրցաշարի ժամանակ Իսրայելի օրհներգը կատարելու մերժման հետ կապված դեպքը նոր թուրքական մերձավորարեւելյան քաղաքականության ոգով է: Ինչպես եւ պաշտոնական նամակների ուղարկումը Կնեսսետ (Իսրայելի խորհրդարան) Թել-Ավիվ հասցեով, այլ ոչ թե մայրաքաղաք ու Կնեսետի գտնվելու վայր` Երուսաղեմ: Իհարկե, մրցաշարի կազմակերպիչները ձեւական բացատրություն են հնարել, իբր օրհներգը կատարվում է միայն թիմային, այլ ոչ թե անձնական մրցությունների հաղթողների համար: Բայց այդ բացատրություններն ընդամենը «վատ խաղի ժամանակ լավ դեմք» պահպանելու փորձ էր»,- ընդգծեց Ցինկերը: