Իլհամ Ալիեւի հայտարարությունները եւս մեկ անգամ վկայում են Բաքվի ապակառուցողական դիրքորոշման մասին23 նոյեմբերի 2009 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները կատարվում են ներքին օգտագործման համար, միեւնույն ժամանակ նման արտահայտությունները դժվար թե բարենպաստ մթնոլորտ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի համար: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը: «Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեկ անգամ եւս վկայում են Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մասին: Լարվածության աճըԼեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, իհարկե, ամենաանցանկալի ելքն է: Այն ամենաանցակալի իրողությունը կլինի ե'ւ Լեռնային Ղարաբաղի, ե'ւ Հայաստանի, ե'ւ ողջ տարածաշրջանի համար»,- նշել է ՀՀ ղեկավարի մամլո քարտուղարը: Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդեպ, եւ հենց այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության նախագահը, այլ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար: «Աշխարհում կան ընդունված ձեւեր. նման զարգացումների դեպքում, ենթադրենք, Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը` սրանից բխող հետեւանքներով: Երկրորդ` Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխօգնության պայմանագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Տարբերակներ կան, եւ ես վստահ եմ, Հայաստանի Հանրապետությունը կօգտվի այդ մի քանի տարբերակներից կամ առանձին-առանձին կամ միաժամանակ»,- ասել է Սամվել Ֆարմանյանը: Նա ավելացրել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը միայն ու միայն մի պատճառով` որպեսզի դա խոչընդոտ չդառնա խաղաղ բանակցությունների համար: Ու եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, եւ ռազմական գործողություններ են սկսվում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու ԼՂ անկախությունը:«Սակայն, այսօր իրողությունն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Հայաստանը մշտապես հայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանը կարծում է, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել խնդրի խաղաղ եւ համապարփակ հանգուցալուծմանը»,- ամփոփել է Սամվել Ֆարմանյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |