Պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանում Մոսկվայի պետական համալսարանի ֆիլիալի բացման վերաբերյալ23 նոյեմբերի 2009 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում քննարկվել է Երեւանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիլիալի բացման հնարավորությունը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը: «Այս նախագիծը, հաջող իրականացման դեպքում, կբարձրացնի Հայաստանում կրթության որակն ու մեր երկրի մրցունակությունը տարածաշրջանում»,-ասել է Արմեն Աշոտյանը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ առաջիկայում կսկսվի ձեւավորվել այն խումբը, որը մանրամասնորեն կմշակի պրակտիկ քայլերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |