Հարավային Կովկասում նոր պատերազմ չի լինի23 նոյեմբերի 2009 - 18:07 AMT PanARMENIAN.Net - «Չնայած, որ Ադրբեջանի նախագահը նախքան Հայաստանի նախագահի հետ Մյունխենում հանդիպելը հայտարարեց ռազմական գործողությունների վերսկսկման հնարավորության մասին, ես իրական չեմ համարում այդ տարածաշրջանում դեպքերի զարգացման այդպիսի սցենարը: Կարծում եմ` Ալիեւն ինքն էլ, արտասանելով այդ բառերը, ավելի շատ վախեցնում էր հանդիպման կազմակերպիչներին` դրանով իսկ փորձելով նրանց կողմից լրացուցիչ ճնշման հասնել նախագահ Սարգսյանի վրա, ինչով լրջորեն բարձրաձայնեց իր պետության դիրքորոշումը»,- PanARMENIAN.Net ին հաղորդեց Թել-Ավիվում Արեւելյան Եվրոպայի երկրների Ինստիտուտի տնօրեն, Կնեսսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:Նրա կարծիքով, այսօր միջազգային հանրությունը թույլ չի տա եւս մեկ պատերազմ ծավալել հարավկովկասյան տարածաշրջանում: Ավելին, հենց ռուս-վրացական ռազմական դիմակայությունը, որի տարելիցը հիշում էին թե' Հարավային Օսիայի, թե' Վրաստանի ժողովուրդները, ցույց տվեց, որ միայն ռազմական ճանապարհով չի կարելի լուծել ամենաբարդ ազգային-տարածքային խնդիրները: «Ուստի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է պատրաստ լինեն կոշտ դիմակայության բոլոր հարցերի շուրջ կողմերի աստիճանական փոխադարձ մերձեցմանը: Որքանով ես կարող եմ դատել, մյունխենյան հանդիպման արդյունքները փորձագետները դրական գնահատեցին: Կարեւորը, որ նրանք նշում են` նախագահների ցանկությունն է` քննարկելու բավական բարդ ու հակասական կետեր: Իսկ եթե կա ցանկություն, նշանակում է արդյունքներն անպայման լինելու են»,- ընդգծեց Ցինկերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |