Անկարայի պահվածքն անկանխատեսելի է դարձնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը23 նոյեմբերի 2009 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել «Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքի հեռանկարները` Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի դերը» միջազգային խորհրդաժողովը, որի կազմակերպիչն էր «Արդար աշխարհ» ինստիտուտը գերմանական Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հետ համատեղ: Խորհրդաժողովին մասնակցել է Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Յուրի Նավոյանը, խորհրդաժողովում քննարկվել են Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքի հեռանկարները, ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի դերը, բանավեճ է ընթացել Եվրոպական անվտանգության պայմանագրի եւ նրա ստորագրման հեռանկարների շուրջ, նախընտրական իրավիճակն Ուկրաինայում ՌԴ անվտանգության համատեքստում, Կովկասում անվտանգության ապահովումը եւ այլն: Ելույթ ունենալով Կովկասի անվտանգության հարցերի առնչությամբ` Նավոյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտությանը: Մասնավորապես, նա նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների որոշ կետեր եւ Թուրքիայի ցանկությունը այն շաղկապել ղարաբաղյան հարցում հայկական կողմի զիջումների հետ, ոչ միայն չեն հանգեցնում հայ-թուրքական կարգավորմանը, այլ ավելի են բարդացնում մեկ այլ տարածաշրջանային գործընթաց` անկանխատեսելի դարձնելով ղարաբաղյան կարգավորման հետագա գործընթացը: Փորձագետն ընդգծել է, որ դրան նպատում է այն, որ միջազգային հարաբերությունների արդի փուլում, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների «վերաբեռնավորման» շրջանակներում, գայթակղություն է առաջանում ամեն գնով համատեղ արդյունք ցույց տալ աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններից մեկում, այդ թվում նաեւ Կովկասում: Ըստ Նավոյանի, դա կարող է հանգեցնել անլիարժեք որոշումների եւ ճնշման, ինչն էլ կարող է նոր խնդիրներ առաջացնել տարածաշրջանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |