Այս պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քննարկում են միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը23 նոյեմբերի 2009 - 20:11 AMT PanARMENIAN.Net - «Վկայակոչելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, կարող են նշել, որ կա որոշ առաջընթաց ղարաբաղյան հակամարտության բանակցություններում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Զոհրաբյանի, չնայած առաջընթացին, կողմերի միջեւ մինչ օրս չլուծված են մնում լուրջ հարցեր, ինչը թույլ չի տալիս խոսել Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ վերջնական փաստաթղթի ձեւավորման մասին: Պատգամավորը նշել է, որ այն տեղեկությունը, թե կողմերն արդեն համաձայնվել են ԼՂՀ մերձակա որոշ տարածքների վերադարձնելու մասին, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այս պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քննարկում են միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը: «Իսկ մնացած բոլոր հարցերը կքննարկվեն միայն ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ վերջնական համաձայնության գալուց հետո»,-ընդգծել է նա: Ադրբեջանի նախագահի վերջին ռազմաշունչ ելույթը Մյունխենի հանդիպումից առաջ, Զոհրաբյանը գնահատել է որպես հերթական հնարք, որի նպատակն է ճնշում գործադրել միջազգային հանրության վրա: «Նման հայտարարություններ անելուց առաջ, Ալիեւը պետք է մտածեր իր երկրի բանակի մարտունակության մասին, որը նա ցուցադրեց արցախյան պատերազմի եւ 2004թ. Բուդապեշտում հայ սպայի վայրագ սպանության ժամանակ»,-ասել է Զոհրաբյանը: Նա նաեւ հավելել է, որ այդ հայտարարությունը համարժեք պատասխան է ստացել ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների կողմից: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |