Orange ընկերությունն արդեն տասներորդ անգամ աջակցություն է ցուցաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-22-ը հեռուստամարաթոնի նախաշեմին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական «Հեռուստամարաթոն-2009»-ին, որն անցկացվում էր Ֆրանսիայում, Orange-ը դարձավ ծրագրի գլխավոր գործընկերը, տրամադրելով սպասարկման 4 կենտրոն` Լիոնում, Մարսելում, Թուլուզում, Փարիզի արվարձաններից մեկում: Հագեցած տեխնիկական հնարավորությունների շնորհիվ մոտ 600 կամավորներ կարողացել են զանգահարել Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում ապրող հայ ընտանիքներին եւ 12,370 մասնակիցներ խոստացել են 1.182.988 եվրո հանգանակություն:

«Այս տարվա հանգանակությունն առավել քան գոհացնող է: Ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ France Telecom Orange ընկերությանը ոչ միայն տրամադրած անհրաժեշտ ենթակառուցվածքի համար, այլեւ նորարար տեխնոլոգիաների, մասնավորապես, հաղորդագրությունների` հայազգի երգչուհի Հելեն Սեգարայի անունից: Ուզում եմ նշել նաեւ, որ Orange-ի գործունեությունը Հայաստանում քաջ հայտնի է Ֆրանսիայի հայկական համայնքին եւ այդ փաստը նպաստեց դրամահավաքի հաջող իրականացմանը», - ասել է Orange-ի Հայաստանի խորհրդի անդամ Ժան Ժակ Դամլամյանը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---