Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Տիգրան Մարտիրոսյանը Հայաստանին բերեց փոքր արծաթե մեդալ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին ծանրամարտի աշխարհի առաջնությունում իր ելույթները սկսեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը, որն առաջին անգամ է հանդես գալիս 77 կգ քաշային կարգում, նախկինում նա հանդես էր գալիս 69 կգ ք/կ:



Մարտիրոսյանն իր ելույթը «հրում» վարժությունում վստահ սկսեց եւ բարձրացրեց 170 կգ, նվաճելով փոքր արծաթե մեդալը: Մարտիրոսյանի հիմնական մրցակիցը Լի Հիաոյուն էր Չինաստանից: Նա բարձրացրեց 174 կգ եւ աշխարհի ռեկորդ սահմանեց:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---