ԱՄՆ-ում միաժամանակ տեղի կունենան «M Club Music Video Awards» եւ «Armenian Music Awards» մրցանակաբաշխությունները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Լոս-Անջելեսի Nokia Theatre դահիլճում, որն ավելի քան 7 հազ. հանդիսատես է տեղավորում, տեղի կունենա հոյակապ մի շոու: Շոուի շրջանակներում տեղի կունենան հայ երաժիշտներին մրցանակների հանձնման երկու արարողություններ` «M Club Music Video Awards» եւ «Armenian Music Awards»: Այդ երկու արարողություններն առաջին անգամ միավորվել են պրոդյուսերներ Սեւակ Պետրոսյանի ու Արթուր Կոկոզյանի ղեկավարությամբ:



Մրցանակաբաշխությանը 100 պատվավոր հայ երաժիշտների թվում ներկա կլինի նաեւ հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Եւ դա կազմակերպիչների պատրաստած անակնկալներից մեկն է միայն: Արարողությանը ելույթ կունենան Իրինա Ալեգրովան, Բիկտոր Ժիրովը եւ այլք: Սպասվում է նաեւ ռոք-աստղ Սերժ Թանգյանի ելույթը:



Կազմակերպիչներն անմոռանալի շոու են խոստանում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---