Նոյեմբերի 22-ին Կալկաթայում տեղի ունեցավ վերանորոգված «Հայկական ակումբի» հանդիսավոր բացումը24 նոյեմբերի 2009 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Կալկաթայում տեղի ունեցավ վերանորոգված «Հայկական ակումբի» հանդիսավոր բացումը: Հայկական եկեղեցում սուրբ Պատարագից հետո հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են ակումբի բացման արարողությանը: «Պնդումներն այն մասին, որ Հնդկաստանում հայ համայնքը կորցրել է իր կենսունակությունը` սխալ են: Այդ պնդումների հեղինակները մեր գործունեությունը գնահատելով, համոզված եմ` փոխելու են իրենց կարծիքը: Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ գործում ենք սուրբ Էջմիածնի օրհնությամբ», - բացման արարողության ժամանակ նշել է Հնդկաստանի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ հայր Խորեն Հովհաննիսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |