Մելինե Դալուզյան. «Ելույթից առաջ չեմ սիրում հայտարարություն անել»24 նոյեմբերի 2009 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին ծանրամարտի աշխարհի մրցումներում, որն անցկացվում է Հոյանգայում (Հարավային Կորեա), հանդես կգա 2007 եւ 2008 թթ. Եվրոպայի չեմպիոն, 2006 թ. աշխարհի մրցումների բրոնզե մրցանակակիր Մելինե Դալուզյանը (63 ծ/ք): PanARMENAIN.Net -ի լրագրողի հետ զրույցի ընթացքում Դալուզյանն ասաց, որ արդեն բուժել է վնասվածքը, որի պատճառով նա չի մասնակցել Օլիմպիադա-2008-ին: «Ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ճիշտ է, հույսեր կան, բայց ես ելույթից առաջ չեմ սիրում հայտարարություն անել», - ասաց Դալուզյանը: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը նախապատրաստական մարզումներն անց է կացրել Գյումրիում եւ Աբովյանում: Դալուզյանից բացի աշխարհի մրցումներին Հայաստանի կանանց հավաքականից մասնակցում են նաեւ Նազիկ Ավդալյանը (69ծ/ք) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը( 75ծ/ք): Ինչ վերաբերում է տղամարդկանց հավաքականին, ապա հայ ծանրամարտիկներ Առաքել Միրզոյանը( 69ծ/ք) եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77ծ/ք) դարձել են աշխարհի բրոնզե մրցանակակիր: Դեռ հանդես չեն եկել Տիգրան Վ. Մարտիրոսյանը (85ծ/ք) եւ Գեւորգ Պողոսյանը (85ծ/ք): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |