Հայտնի են Հարություն Հակոբյանի հուշամրցաշարի առաջին հաղթողների անունները24 նոյեմբերի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին տեղի կունենան սեղանի թենիսի ԽՍՀՄ առաջին չեմպիոն Հարություն Հակոբյանի հուշամրցաշարի եզրափակիչ խաղերը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել հուշամրցաշարի գլխավոր մրցավար Քրիստինա Մանասիրյանը, նոյեմբերի 24-ին հայտնի կդառնան զուգախաղերի հաղթողների անունները` եղբայրներ Մուրադ Ասատրայնը (Գյումրի) եւ Տիգրան Ասատրյանը (Երեւան): Մենախաղերի երզափակչում կհանդիպեն Մուրադ Ասատրյանը եւ Ալեքսանդր Դիարյանը (Երեւան): Երրորդ տեղի համար կխաղան Հարություն Հարությունյանը (Երեւան) եւ Մեսրոբ Ղուկասյանը (Երեւան) : Հիշեցնենք, որ այս տարի հուշամրցաշարին մասնակցում է 39 թենիսիտ եւ 28 թենիսիստուհի Երեւանից, Հայաստանի շրջաններից, Վրաստանից եւ Լիբանանից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |