Թուրքիան Իսրայելին կոչ է անում վերանայել քաղաքականությունը պաղեստինա-իսրայելյան հակամարտության շուրջ

PanARMENIAN.Net - Իսրայելը պետք է դեռեւս ցույց տա, որ անկեղծորեն խաղաղություն է ցանկանում: Այդ մասին հայտնեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` Անկարայում հանդիպելով Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարարի հետ: Ընդգծելով իսրայելցիների ու պաղեստինցիների խաղաղ գոյակցության կարեւոր նշանակությունը` Անդուլլահ Գյուլն Իսրայելին կոչ արեց վերանայել քաղաքականությունը պաղեստինա-իսրայելյան հակամարտության շուրջ, հաղորդում է Anatolian News Agency-ն:



Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն իր հերթին ամերիկյան Defense News հրատարակությանը տված հարցազրույցում թուրքական ղեկավարությանը կոչ է արել թուրք-իսրայելյան հարաբերությունները չզոհաբերել ժամանակային շահերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---