Իրանը որոշել է ավելի բաց դառնալ տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Իրանը որոշել է պարզեցնել անցագրային ռեժիմը հարեւան երկրների հետ, եւ Հայաստանը բացառություն չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Նորավանք» հետազոտական կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքով, դա դրական ազդեցություն կունենա երկու երկրների ինչպես տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության վրա: Ընդ որում, նա նկատեց, որ ՀՀ անցագիրը կարելի է ստանալ 20 րոպեի ընթացքում, ինչն էլ գրավում է զբոսաշրջիկներին: Նա ընդգծեց նաեւ, որ թե' հայերը, եւ թե' իրանցիները հաճախ են այցելում միմյանց երկիր: Անցագրային ռեժիմի պարզեցումը միայն կթեթեւացնի շարքային քաղաքացու հոգսերը: «Իրանը, ըստ երեւույթին, որոշել է ավելի բաց դառնալ տարածաշրջանի համար»,- ընդգծեց Սարուխանյանը:



Թեհրանում ընթանում է Իրանի ու Հայաստանի ԱԳՆ հյուպատոսական հարցերի վերաբերյալ վարչությունների ղեկավարների վեցերորդ համատեղ նիստը: Նիստում քննարկվում է երկու երկրների միջեւ անցագրային ռեժիմի պարզեցման հարցը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---