Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանն առաջատարի դեր է ստանձնել24 նոյեմբերի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանն առաջատարի դեր է ստանձնել: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին: «Թեեւ Ռուսաստանը միակ միջնորդը չէ հակամարտության կարգավորման հարցում, նա, անկասկած, առաջատարի դեր է ստանձնել: Ըստ իս, կա որոշ բաշխում»,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, եթե ԱՄՆ-ն, փաստորեն, միջնորդությամբ է զբաղվում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, ապա ՌԴ-ն առաջատար է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ինչպես նշել է Ֆ.Ստանեւսկին, բանակցություններում Մոսկվայի առաջատար դերի մասին վկայում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բազմաթիվ հանդիպումները, որոնք անց են կացվել Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ: «Դա ընդհանրապես բարդ հարց է: Այսինքն, որ շարժ կա, ակնհայտ է: Դա նշում են բոլոր մասնակիցները` եւ միջնորդները, եւ կողմերը: Սակայն դա տեւական հարց է: Ես կարծում եմ, որ ամիսների առումով, իհարկե նման կարգավորում հազիվ թե հնարավոր լինի»,-գտնում է փորձագետը: Ըստ նրա, Մադրիդյան սկզբունքներում կարելի է նշել գլխավորը: «Չպարզված են մնում սկզբունքայի հարցերը` ինչ է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը: Ինչպե՞ս է դա լինելու, ի՞նչ է նշանակելու: Կան տարածքների ազատագրման հետ կապված մի շարք հարցեր: Ինչ-որ բան համաձայնեցված է, ինչ-որ բան` ոչ: Դրանք բարդ խնդիրներ են, կապված երկու կողմերի անվտանգության հարցերի հետ»,-եզրակացրել է Ֆ.Ստանեւսկին, հաղորդում է Վեստի.ռու-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |