Թուրքիան փորձելու է ձգձգել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը մինչեւ ապրիլ25 նոյեմբերի 2009 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան փորձելու է ձգձգել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը մինչեւ ապրիլ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով, արձանագրությունների վավերացման երկարաձգմամբ Անկարան ցանկանում է զիջումների հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ դառնալ այդ խնդրի լուծման գլխավոր խաղացողը: «Հայաստանը պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումն այն հարցում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ մի կորպ կապված չէ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ»,- ընդգծեց Ալեքսանդր Մանասյանը: Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Մյունխենում` Մանասյանն ասաց. «Պետք չէ այդ հանդիպումից լուրջ ձեռքբերումներ կամ կորուստներ ակնկալել: Ժամանակի ընթացքում այն կհամարվի ընդամենը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպում»,- նշեց Մանասյանը` ավելացնելով, որ մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կտրուկ փոփոխություններ չեն լինի: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես չեն շտապում լուծել այս հարցը»,-ընդգծեց հայ քաղաքագետը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |