CCAF-ը կոչ է անում Ֆրանսիայի Սենատին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը25 նոյեմբերի 2009 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) կոչ է անում Ֆրանսիայի Սենատին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նանսի քաղաքի վարժարաններից մեկում Հայոց ցեղասպանության քննարկման ժամանակ, Մուստաֆա Դողանը այլ 5 թուրք աշակերտների հետ միասին հայտարարել էր, թե Ցեղասպանություն չի եղել: Ուսուցիչը դուրս էր հանել նրանց դասարանից: Դրանից հետո, պատմության դասին, թուրք դեռահասը, չկարողանալով պաստախանել այդ հարցին, վրդովված հայտարարել է. «Հայերը չեն ենթարկվել Ցեղասպանության, իսկ եթե ենթարկվել են, ուրեմն արժանի էին դրան»: Զայրացած ուսուցիչը երկու օրով հեռացրել էր նրան պարապմունքներից: Ոչ կառավարական «Cojep International» կազմակերպության միջամտությունից հետո տղան ներողություն է խնդրել: «Cojep International»-ը նաեւ նամակ է ուղարկել Մուստաֆայի դպրոց, որտեղ ասվում է, որ «Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին» օրենքը չի վավերացվել Սենատում: Բացի այդ , միջազգային համատեքստը այդ հարցում շատ վատ էր ներկայացված, հաշվի առնելով այսօրվա հարաբերությունները երկրնրի միջեւ: «Հայաստանն ու Թուրքիան պետք է վերջնական լուծում տան Հայոց ցեղասպանության հարցին»,-ասվում է նամակում: Հաշվի առնելով միջադեպի լրջությունը, որն անընդունելի է մի երկրում, որն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նոյեմբերի 24-ին CCAF-ը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի խոսնակ Ժերար Լաշերին, որտեղ կոչ է արել ուշադրություն դարձնել այն վնասին, որ բերում է Ֆրանսիային եւ այլ երկրներին Ցեղասպանության ժխտումը եւ վերջ տալ «ուրացման չարիքին»,-PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ֆրանսիան 1915թ. Ցեղասպանությունը ճանաչած երկրներից մեկն է: 2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը 106 «կողմ» եւ 19 «դեմ» քվեներով ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Որպեսզի նախագիծը օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատի Սենատը եւ ստորագրի նախագահը: Օրենքի նախագծով նախատեսվում է ազատազրկում 1 տարով կամ 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |