Նոյեմբերի 26-ին Երեւանում տեղի կունենա Վարազդատ Հարությունյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկո

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկո: Գրադարանում կբացվի Վարազդատ Հարությունյանի անցած ուղին ներկայացնող ցուցահանդես, կներկայացվեն նրա գրական-գիտական գործերը: Հուշ-երեկոյի ընթացքում տեղի կունենա «Վաստակ եւ գնահատական» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ նրա մասին պատմող «Հայը» ֆիլմի ցուցադրություն: Միջոցառմանը կմասնակցեն ակադեմիկոսներ, գրականագետներ, գրադարանավարներ, Վ.Հարությունյանի հարազատները:



Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800ից ավել գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաեւ հուշագրությունների 3 հատորի: Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան եւ արդի ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը: 50 տարի ղեկավարել է Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի` Ճարտարապետների միությունը: Վ. Հարությունյանը ծնվել է 1909թ. Վանում, վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Մահացել է 2008-ի մարտի 20ին Երեւանում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---