«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն միացել է «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների համակարգին

PanARMENIAN.Net - «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն միացել է «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների համակարգին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգը հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել աշխարհի շուրջ 85 երկրների միջեւ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով եւ ԵՎՐՈ-ով:





Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Ինեկոբանկ»-ը իր հաճախորդներին է առաջարկում դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ «LEADER», «Բիստրայա պոչտա», «Money Gram», «Migom» եւ ՌԴ Պրոմսվյազբանկի արագացված փոխանցումներ համակարգերի միջոցով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---