Ավարտվեց Հարություն Հակոբյանի հուշամրցաշարը25 նոյեմբերի 2009 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել է սեղանի թենիսի ԽՍՀՄ առաջին չեմպիոն Հարություն Հակոբյանի հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցել է 39 թենիսիտ եւ 28 թենիսիտուհի Երեւանից, ՀՀ մարզերից, Վրաստանից ու Լիբանանից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել հուշամրցաշարի գլխավոր մրցավար Քրիստինա Մանասիրյանը, չեմպիոնի տիտղոսներ են նվաճել հետեւյալ թենիսիտուհիները: Կանայք` 1 տեղ-Թամարա Աղայան 2-րդ տեղ-Հասմիկ Խաչատրյան 3-րդ տեղ-Ռուզաննա Վարդանյան: Զուգախաղեր` 1 տեղ-Տաթեւ Ենգիբարյան եւ Հասմիկ Մաթեւոսյան 2-րդ տեղ-Մարիաննա Սահակյան եւ Լուիզա Նազարյան 3-րդ տեղ-Հասմիկ Խաչատրյան եւ Ռուզաննա Փարսադանյան Տղամարդիկ` 1 տեղ-Մուրադ Ասատրյան 2-րդ տեղ-Ալեքսանդր Դիարյան 3-րդ տեղ-Մեսրոբ Ղուկասյան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |