Բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության հարցն արդիական է դառնում

PanARMENIAN.Net - Բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության հարցն օրեցօր ավելի արդիական է դառնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:



«Նորմալ չէ, երբ բանակցություններում առանց Ստեփանակերտի մասնակցության որոշում են նրա ճակատագիրը: Ձեւաչափը պետք է հստակ լինի»,- ասաց հայ փորձագետը: Միեւնույն ժամանակ Կարեն Բեքարյանը հայտնեց, որ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ հարցի լուծումը միայն Հայաստանից չէ կախված, բայց հայկական դիվանագիտությունը պետք է ամեն կերպ հասնի բանակցություններին ղարաբաղյան կողմի միացմանը: «Անհրաժեշտ է առավելագույն ճկունություն դրսեւորել, որպեսզի հասնենք բանակցություններին Ստեփանակերտի լիարժեք մասնակցությանը»,- ասաց Կարեն Բեքարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---