Աթենքում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպում առայժմ ծրագրված չէ25 նոյեմբերի 2009 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Աթենքում, որտեղ դեկտեմբերի 1-2-ին տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների համաժողովը, Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպում առայժմ ծրագրված չէ: Այդ մասին հայտնեց Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքով, ներկա պահին ճշտված է 3+2 ձեւաչափով` ԵԱՀԿ ՄԽ եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը:«Ներկա պահին մենք հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն չունենք հայկական կողմի հետ: Ես չեմ ասում «ոչ», պարզապես ծրագրված չէ»,- ասաց Օզուգերգինը, հաղորդում է Anatolian News Agency-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |