Ճապոնիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը26 նոյեմբերի 2009 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բեմահարթակում կարեւոր դերակատարություն ունեցող Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը իր գործընկեր, Ճապոնայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ հանդիպմանը: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` նախարար Օկադան ասաց, որ երկու ամիս առաջ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանի արտգործնախարարը կովկասյան տարածաշրջանից իր առաջին բարձրաստիճան հյուրն է, եւ դա լավ առիթ է քննարկելու երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, գիտական եւ կրթական բնագավառներում համագործակցության ծավալման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր: Օկադան ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը: Բանակցություններին անդրադարձ արվեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գուրծընթացին: Նախարար Նալբանդյանն իր ճապոնացի գործընկերոջը ներկայացրեց Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նախարար Օկադան նշեց, որ Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը եւ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ կարգավորումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |