Երեւանի քաղաքապետն ու ՀՀ վարչապետը կարող են անդամակցել ՀՀԿ գործկոմին26 նոյեմբերի 2009 - 14:46 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի առաջարկությամբ, կուսակցության առաջիկա համագումարում գաղտնի քվեարկությամբ կընտրվեն կուսակցության ղեկավար կազմի երկու նոր անդամներ: Գործկոմը բաղկացած է 12 հոգուց»,-մամլո ասուլիսում նշել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը : Ըստ Սահակյանի, երկու թափուր տեղերի համար առաջադրվել են ՀՀ վարչապետի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածութունները: «Այսինք, գործկոմի անդամների քանակը կարող է հասնել 14-ի»,-ասել է ՀՀԿ խմբակցության նախագահը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, կարող է արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանը դառնալ ՀՀԿ կուսակցության տեղակալ, նա նշել է, որ, ըստ կուսակցության կանոնադրության, գործադիր մարմնի գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, կուսակցության նախագահի առաջարկով կքննարկվեն նաեւ տեղակալների պաշտոնների թեկնածությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |