Հայաստանն ու Սերբիան օդային հաղորդակցություն են հաստատում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ին կայացած նիստումհամաձայնությունէ տվել «Հայաստանիեւ Սերբիայի կառավարությունների միջեւօդային հաղորդակցության մասին»համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանի խոսքով, փաստաթուղթն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցության պատշաճ կարգավորման համար: Նա ավելացրեց նաեւ, որ դա կնպաստի երկու երկրների տնտեսական եւ մշակութային կապերի հետագա զարգացմանը, ինչպես նաեւ կնպաստի երկու պետությունների միջեւ զբոսաշրջության զարգացմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---