Հայ-թուրքական Արձանագրությունները վերջնականապես մոլորեցրին միջազգային հանրությանը26 նոյեմբերի 2009 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ հայկական կողմը պնդում է, թե հայ-թուրքական Արձանագրություններն իրենց մեջ ոչ մի սպառնալիք չեն պարունակում եւ կասկածի տակ չեն դնում Հայոց ցեղասպանության ճանաչումը, թուրքական կողմի հայտարարությունները հակառակն են ասում: Հայաստանի ու Թուրքիայի հակասական դիրքորոշումները մոլորեցնում են երրորդ կողմերին Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին ասվում է «Հայ Դատի» հարավամերիկյան գրասենյակի հայտարարության մեջ:Արգենտինայում Հայոց ցեղասպանությունն արդեն վաղուց օրենքի ուժ է ձեռք բերել: «Գլարին» թերթը, որը երկրում մեծ տպաքանակ ունի եւ ոչ մի անգամ կասկածի տակ չի դրել այդ պատմական փաստի իսկությունը, Հայաստանին նվիրված հրատարակություն է նախաձեռնել: Հոդվածի վերջում նշված էր, որ Հայաստանն ու Թուրքիան «դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին» համաձայնություն են ստորագրել եւ համաձայնության եկել ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության հարցը: «Դրանում պետք չէ ինչ-որ գիտակցված հերքում տեսնել, բայց պարզ է մի բան` Արձանագրությունները մոլորություն են առաջացրել Հայոց ցեղասպանության հարցում»: Այդ կապակցությամբ Բուենոս-Այրեսի «Հայ Դատ» գրասենյակն իր բողոքն է ուղղել թերթի խմբագրությանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |