Երեւանում տեղի ունեցավ «Դպրոցական մեծ հանրագիտարանի» երկրորդ հատորի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Դպրոցական մեծ հանրագիտարանի» երկրորդ հատորի շնորհանդեսը:



«Մենք արդեն երեք տարի աշխատում ենք «Դպրոցական մեծ հանրագիտարանի» ստեղծման վրա: Հանրագիտարանի առաջին հատորը` բնական եւ ճշգրիտ գիտությունների մասին, հրատարակվել է անցյալ տարի: Երկրորդ հատորը պատմում է պատմության, լեզվի, գրականության, արվեստի եւ ճարտարապետության մասին», - նոյեմբերի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց շարքի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Հովհաննես Այվազյանը :



Նրա խոսքերի համաձայն, ամեն տարի հրատարակվելու է «Դպրոցական մեծ հանրագիտարանի» մեկ հատոր: Ընդհանուր առմամբ հրատարակվելու է հինգ հատոր: Վերջին հատորը նվիրվելու է միայն Հայաստանին:



«Հանրագիտարանի հրատարակումը շատ կարեւոր իրադարձություն է: Հանրագիտարանը ապահովում է ընթերցողի զարգացվածությունն ու լայն աշխարհայացքը: Բացի այդ, թեեւ այն կոչվում է «Դպրոցական հանրագիտարան», սակայն հետաքրքիր է նաեւ մեծահասակների համար», - նշեց ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակագիտության բաժնի ղեկավար Վլադիմիր Բարխուդարյանը :



Հովհաննես Այվազյանի խոսքերի համաձայն, արդեն առաջին հատորի վերահրատարակման անհրաժեշտություն կա, թեեւ այն լույս է տեսել 3000 օրինակ տպաքանակով: Նա նաեւ նշեց, որ պետությունը հանրագիտարանի հրատարակման համար տրամադրում է 20 մլն դրամ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---