«Համերաշխության» առաջին շքանշանը ստացել է երաժիշտ Արա Գեւորգյանը

PanARMENIAN.Net - «Մեր առաջին շքանշանը մենք հանձնում ենք Արա Գեւորգյանին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում համերաշխության հաստատման գործում ակտիվ մասնակցության համար: Եւ ես հուսով եմ, որ հետագայում մենք կշարունակենք մեր մրցանակները հանձնել միայն ամենաարժանավորներին»,- նոյեմբերի 26-ին «Համերաշխության» շքանշանը երաժիշտ Արա Գեւորգյանին հանձնելու արարողության ժամանակ հայտնեց «Համերաշխություն» շարժման ղեկավար Սարգիս Առաքելյան:



Արարողության ժամանակ Արա Գեւորգյանը խոստովանեց, որ իր համար այս մրցանակը բոլորովին անսպասելի էր: «Ես մրցանակների հետեւից չեմ ընկնում: Բայց ես շատ շնորհակալ եմ այս շքանշանի համար եւ համարում եմ, որ իմ ստեղծագործությունը Հայաստանում նույնիսկ գերագնահատում են: Իմ նպատակն իմ երեխայի համար կյանքի լավ պայմաններ ստեղծելն է` մաքուր քաղաք, հաշտ երկիր: Հենց դա է 1999թ. «Սիրեցեք զՄիմյանս» նախագծի ստեղծման պատճառը:



«Համերաշխություն» շարժման շքանշանը հանձնվելու է ամեն տարի:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---