Ուկրաինայի պրեմիեր-լիգայում հոկտեմբերի լավագույն գոլ է համարվել Հենրիկ Մխիթարյանի գոլը26 նոյեմբերի 2009 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքէջը, հոկտեմբերին ակումբի ֆուտբոլիստները երեք խաղ անցկացրեցին երկրի առաջնության շրջանակներում, ինչպես նաեւ մեկ գավաթային խաղ Դնեպրոպետրովսկում: Բոլոր խաղերում «Մետալուրգը» հաղթեց` խփելով 10 գնդակ: «Մետալուրգի» պաշտոնական կայքէջը հարցում է անցկացրել թիմի երկրպագուների միջեւ, նպատակ ունենալով պարզել, թե հոկտեմբերին խփած գոլերից որն էր ամենագեղեցիկը: Քվեարկությանը մասնակցել է 494 հոգի: Հոկտեմբերի լավագույն գոլ է համարվել Հենրիկ Մխիթարյանի գոլը Օդեսայի «Չերնոմորեցի» դարպասներին: 89-րդ րոպեին նա ամրագրեց իր թիմի հաջողությունը, մեկ հպումով ուղարկելով գնդակը «նավաստիների» դարպասը: Այդ գոլին իրենց քվեներն են տվել ֆուտբոլի 177 երկրպագուներ եւ դա ընդհանուր քվեների ընդհանուր թվի 36 տոկոսն է: Երկրորդ տեղում կրկին Մխիթարյանի գոլն է, այժմ արդեն Պոլտավայի «Վորսկլայի» հետ արտագնա խաղում: Հիշեցնենք, որ այդ գոլը, որը Հենրիկը խփեց Պոլտավայում, հաղթանակ բերեց նրա թիմին «Վորսկլայի» հետ խաղում: Այդ խաղի համար քվեարկեց 121 հաճախորդ (24 տոկոս): Երրորդ տեղում Վիտալի Իվանկոն է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |