Նազիկ Ավդալյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է

PanARMENIAN.Net - 2008թ. Եվրոպայի չեմպիոն, 2009թ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր Նազիկ Ավդալյանը (69կգ ք/կ) Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Ընդհանուր առմամբ Նազիկ Ավդալյանը 3 ոսկե մեդալ բերեց Հայաստանի հավաքականին:



«Պոկում» վարժությունում Ավդալյանը բարձրացրեց 119 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալը: Դա նրա երկրորդ մոտեցումն էր, քանի որ առաջին մոտեցումը մրցավարները չհաշվեցին: «Հրում» վարժությունում Ավդալյանը 147 կգ բարձրացրեց եւ երկամարտի արդյունքում հավաքեց 266 կգ:



Երկրորդ տեղում է Օքսանա Ռիվենկոն (ՌԴ) 264 կգ-ով: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանը երրորդ տեղում է 9 մեդալով:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---