Աբխազիան ու Հարավային Օսիան ԱՊՀ մտնելու պոտենցիալ թեկնածուներ են

PanARMENIAN.Net - Աբխազիան ու Հարավային Օսիան, ըստ էության, կարող են մտնել Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), բայց Համագործակցության բոլոր անդամների համաձայնության դեպքում: Այդ մասին Մինսկում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:



«ԱՊՀ հաստատող փաստաթղթերը չեն խոչընդոտում նոր անդամների ընդունմանը»,- ասաց Լեբեդեւը: Ընդ որում, նա ճշտեց, որ դրա համար հարկավոր է ԱՊՀ բոլոր պետությունների համաձայնությունը:



Այնուամենայնիվ, ԱՊՀ գործադիր քարտուղարը նշեց, որ առայժմ ԱՊՀ Աբխազիայի ու Հարավային Օսիայի մտնելու մասին վաղ է խոսել, քանի որ Ռուսաստանից բացի նրանց անկախությունը ԱՊՀ ոչ մի պետություն չի ճանաչել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---