Տիգրան Սարգսյան. Հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների խորացման համար մեծ ներուժ կա27 նոյեմբերի 2009 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Շնորհավորելով դեսպանին` մերերկրումդիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդմանը: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչը մենք բարձր ենք գնահատում: Միեւնույն ժամանակ ցանկանում ենք, որ տնտեսական հարաբերությունները խորանան եւ ընդլայնվեն: Համոզված եմ, որ դրա համար մեծ ներուժ կա»: Դեսպանն, իր հերթին, կառավարությանղեկավարին է փոխանցել Հնդկաստանի վարչապետի ու ժողովրդի ողջույնները եւ բարձր գնահատել հայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ու բազմալեզու հասարակությունում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծմանը: Խոսվել է գյուղատնտեսության, գիտության ոլորտներում համագործակցության մասին: Հնդկաստանի դեսպանը ներկայացրել է նաեւ բարեկամ պետություններին աջակցություն ցուցաբերելու նոր հայեցակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու երկու պետությունների փորձառությանը: ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |