Ստավրոպոլում կրկին կառուցվել է սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

PanARMENIAN.Net - 42 տարի անց Ստավրոպոլում կրկին կառուցվել է սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որը քանդվել էր 1967 թ.: Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ եկեղեցու գմբեթի խաչի եւ զանգերի լուսավորման արարողությունը, որը ղեկավարում էր Ռուսաստանի Հարավի Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը: Եկեղեցու շինարարությանը օգնել են բարեգործներ Ժիրիկ Մխոյանը եւ Աշոտ Առուստամյանը, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո»-ն:



Ռուսաստանի Հարավի Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսությունը հիմնվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի կոնդակով` 1997 թ., կենտրոնը գտնվում է Կրասնոդար քաղաքում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---