Foreign Policy. Ինչպես Արեւմուտքը կորցրեց Թուրքիային27 նոյեմբերի 2009 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Վերջերս մի շարք վաշինգտոնյան աջեր սկսել են անհանգստանալ, որ կրոնական ուղղորդվածություն ունեցող Արդարության ու զարգացման կուսակցությունը (AKP), որը ձգտում է ամրապնդլե իր կապերը Մերձավոր Արեւելքի հետ, կհեռացնի Թուրքիային արեւմտյան դաշնակիցներից եւ կձախողի սեկուլյարիզմը: Հարկ է ասել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսկապես Արեւմուտքի ցավոտ տեղերին է խփում: Այդ մասին գրում է Foreign Policy ամսագիրը:«Այդ ամենն անհագստության համար միանգամայն ծանրակշիռ փաստարկներ են: Սակայն Էրդողանի գործողությունները չեն նշանակում Թուրքիայի անցումը իսլամիզմին արտաքին քաղաքականության հարցում: Ամեն ինչ շատ ավելի վատ է. խոսքը գնում է վաղեմի ներքին քաղաքական միտման անխուսափելի արդյունքի մասին: Սահմանափակելով Իսրայելի հետ համագործակցությունը եւ բարելավելով հարաբերություններն այնպիսի հարեւանների հետ, ինչպիսիք Իրանն ու Սիրիան են, Էրդողանը գոհացնում է թե' աջերին, թե' ձախերին, թե սեկուլյարիստներին, եւ թե' իսլամիստներին: Գոհացնելով ընտրողներին, որոնք տանել չեն կարողանում Միացյալ Նահանգներն ու Իսրայելին, վարչապետը հաշվարկված ու ցինիկ կերպով հետեւում է Թուրքիայի ազգային շահերին»,- գրում է ամսագիրը: Հոդվածի համաձայն, թուրք քաղաքական գործիչները հաճախ են ընդգծում, որ Թուրքիան կկարողանա ավելի օգտակար լինել իր դաշնակիցներին, եթե նրանց թշնամիների հետ լավ հարաբերություններ պահպանի: «Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ կամուրջ լինելու համար հարկավոր է հենարան ունենալ, այդ թվում` Արեւելքում, պնդում են նրանք: Սակայն երկակի նույնականությունը ռազմավարական ակտիվներից մեկը դարձնելու նման փորձերը Թուրքիայի համար մշտական ռիսկի աղբյուր են, արդյունքում նա կարող է երկու կողմերից մերժված դրության մեջ հայտնվել»,- նշվում է հրապարակման մեջ: Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, Էրդողանի առջեւ շատ ավելի բարդ խնդիր է ծառացած: Նա պետք է ամեն հնարավորը ստանա Թուրքիայի արեւելյան նոր բարեկամներից, դրա հետ մեկտեղ պահպանելով եւ անհրաժեշտության դեպքում հրապարակավ պաշտպանելով Թուրքիայի արեւմտյան հին բարեկամներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |