«Աշխատանքային հմտություններ» նախագծի հաղթողները կներկայացնեն Հայաստանը Բելգրադում կայանալիք միջազգային մրցույթի եզրափակչում27 նոյեմբերի 2009 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մոտ նորարարական գաղափարների խթանմանն ուղղված նախագիծը իրականացվեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից` «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ: Երեւանում կայացած մամլո ասուլիսում Բրիտանական խորհրդի աշխատակից, «Աշխատանքային հմտություններ» նախագծի ղեկավար Նարեկ Թովմասյանը պատմեց մրցույթի փուլերի մասին: ՀՀ կրթության ու գիտության տարրական եւ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Արտակ Աղբալյանը հույս հայտնեց որ «Աշխատանքային հմտություններ» մրցույթը ամենամյա կդառնա: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Կապիտոնովը կարեւորել է նման ծրագրերը ոչ միայն երիտասարդ մասնակիցների, այլ նաեւ մեծահասակների համար: Միջոցառման պաշտոնական մասն ամփոփեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը` հայտարարելով մրցույթի եզրափակիչ հասած վեց մասնակիցների անունները: Նրանց թվում էին Անի Վանյանը Երեւանի պետական հումանիտար ուսումնարանից եւ Լեւոն Մադաթյանը Երեւանի ինֆորմատիկայի պետական ուսումնարանից: 2010թ. նրանք կմեկնեն Բելգրադ, որտեղ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցույքի եզրափակչում, ինչպես նաեւ ստաժավորում կանցնեն Beeline-ում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |