Ձեւավորվել է Եվրահանձնաժողովի նոր կազմը27 նոյեմբերի 2009 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ներկայացրեց իր նոր թիմը: Բարոզուն ողջունեց երկրորդ ժամկետում աշխատանքը շարունակող հանձնակատարներին: Նրանք 13-ն են: «Այդ թիմը, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, ունի փորձ եւ նոր գաղափարներ: Այժմ մենք ունենք նաեւ եվրոպական ծրագիր եւ եվրոպական թիմ»: Լիսաբոնի պայմանագրի համաձայն Եվրահանձնաժողովի կազմում ընդգրկվել է 27 եվրահանձնակատար` մեկական ԵՄ յուրաքանչյուր երկրից: Նոր կազմը կհաստատվի Եվրախորհրդարանի կողմից: Առանցքային պաշտոնները բաշխվել են հետեւյալ կերպ. ԵՄ ներքին շուկայի խնդիրների լուծմամբ կզբաղվի ֆրանսիացի Միշել Բարնիեն: Մրցունակության հարցերի հանձնակատար դարձավ իսպանացի Խոակին Ալմունյան: Այդ պաշտոնում նա փոխարինեց Նելլե Կրուսին: Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության գծով հանձնակատարի պաշտոնում ընտրվեց ֆին Օլլի Ռենը: Առեւտրի պաշտոնը ստանձնեց բելգիացի Կարել դը Գյուհտին: Իտալացի Անտոնիա Թայանին կվերահսկի արդյունաբերությունը: Էներգետիկայի նախարարի մանդատը ստացավ Հյունտեր Էթթինգերը: Կլիմայի եւ շրջակա միջավայրի հետ կապված նոր պաշտոնը զբաղեցնում է Կոննի Հեդեգորը: Եվրահանձնաժողովի նոր կազմն աշխատանքը կսկսի հաջորդ տարվա սկզբին, հաղորդում է Եվրոնյուսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |