Մոսկվայում տեղի ունեցավ «Ախթամար» ֆիլմի պրեմիերան` «Լեգենդն այսօր » շարքից27 նոյեմբերի 2009 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ախթամար» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան` ռեժիսորներ Լյուդվիգ եւ Պոլ Շամասյան եղբայրների «Լեգենդն այսօր» ֆիլմաշարից: Այս ֆիլմի սցենարի հիմքում Աղթամար կղզու արքայադստեր լեգենդն է: Լեգենդը պատմում է ֆիլմի գլխավոր հերոս տաքսու վարորդը` իրեն անծանոթ ուղեւորին: Վարորդի դերակատարն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը : Ֆիլմում հնչում է Սթիվ Հիլթոնի երաժշտությունը, իսկ դուդուկ նվագում է Ջիվան Գասպարյանը: «Լեգենդն այսօր» ֆիլմաշարից կցուցադրվեն լեգենդ Արա Գեղեցիկի մասին, Սանատրուկ թագավորի մասին, որն իր ողջ կարողությունը ծախսել է երկրաշարժից տուժած Մծբին քաղաքի վերականգնման համար, եւ այլ լեգենդների հիման վրա ստեղծված ֆիլմերը: Հունվարի 1-ից ֆիլմը ցանկացողները կարող են դիտել www.ararat-legends.com. կայքէջում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |