Օդեսայում կլինի Վասիլի Թաիրովի անվան հրապարակ

PanARMENIAN.Net - Օդեսայում խաղողագործության եւ գինեգործության ինստիտուտի հիմնադիր Վասիլի Թաիրովի ծննդյան 150-ամյակի առթիվ Օդեսայում նրա անվամբ կանվանակոչվի Ագրարնայա փողոցը եւ Վիլյամս ու Կորոլեւա փողոցներն իրար միացնող հրապարակը, հաղորդում է Analtika.at.ua:



Հենց այդ հրապարակում հայ համայնքի ներկայացուցիչները հատուկ հուշատախտակ կտեղադրեն` ի հուշ իրենց հայրենակցի:



Վասիլի Եգորի (Գեորգիի) Թաիրովը ծնվել է 1859 թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր): Կրթություն է ստացել Թիֆլիսի ռեալական ուսումնարանում եւ նախկին Պետրովյան գյուղատնտեսական եւ անտառային ակադեմիայում, որի դասընթացն ավարտել է 1884 թ.: Թեկնածուական ատենախոսության թեման է եղել` «Բրասովսկու կալվածքի գործարաններում փայտի քացախաթթվի արտադրությունը»: Թաիրովը հողագործության նախարարության գիտական կոմիտեի, Պտղաբուծության ռուսական կայսրական ընկերության, "Societe Regionale de viticulture de Lyon" թղթակից անդամ է եղել եւ այլն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---