Պաշտոնական Վարշավան հանդես է գալիս Կովկասում բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - Լեհաստանը մշտապես արտահայտվում է Կովկասում բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանի պաշտպանությա նախարար Բոգդան Կլիհը : «Ե'վ Հայաստանում, ե'ւ Ադրբեջանում ես մեկ անգամ չէ, որ ասել եմ` Լեհաստանը ճգնաժամային իրավիճակների լուծման ճիշտ մեթոդ է համարում քաղաքական երկխոսությունը: Մենք, ինչպես նախկինում, համագործակցելու ենք Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», - ասաց լեհ նախարարը` հրաժարվելով մեկնաբանել ՍԱդրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի վերջերս արարծ ռազմատենչ հայտարարությունները:
 Ուշագրավ
---