EL Mundo. Լեռնային Ղարաբաղի ապագան մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար29 նոյեմբերի 2009 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ապագան մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար եւ ԵՄ համար: Այդ մասին գրում է իսպանական EL Mundo թերթը: Թերթի թղթակցի կարծիքով, ԵՄ-ը մրցում է Ռուսաստանի հետ Կասպից ծովի նավթի եւ գազի պաշարների համար, իսկ Ադրբեջանը փորձում է գտնել ղարաբաղյան հարցի լուծման ուղին: «Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանի հետ բացատրվում է այն բանով, որ ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ը ոչ էլ ԱՄՆ-ն բավականաչափ բան չեն արել Ղարաբաղի համար», - մեջբերում է EL Mundo-ն թուրք փորձագետ Գյուներ Օզկանի կարծիքը:Հոդվածում բերվում են նաեւ Հայաստանի նախագահի մամլո քարտուղարի խոսքերը այն մասին, որ եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, ապա ոչինչ չի խանգարի Հայաստանին ճանաչել Ղարաբաղի անկախությունը: «Հայտարարությունը հնչել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որոից առաջ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «եթե բանակցության հույսերը սպառվեն» Ադրբեջանը իրեն իրավունք է վերագրում «ազատել երկիրը պատերազմի միջոցով»: Երկու տարի առաջ ԵԱՀԿ-ն սահմանել է այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», համաձայն որոնց Հայաստանին առաջարկվում է դուրս բերել զորքերը Ղարաբաղի սահմանամերձ տարածքներից, փոխարեն անկլավի անկախության ճանաչմանը: Սակայն ոչ Բաքուն, ոչ էլ Երեւանը չեն ճանաչում այդ փաստաթուղթը, ունենալով տարաձայնություններ կապված փախստականների վերադառնալու եւ Լաչինի անկախության հարցերում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի Նա ասել է, որ Հայաստանն իր կողմից ՄԽ լուծարման քայլեր է ասնում և այդ քայլը խաղաղության պայմանագրի կնքումն է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին |