Թուրքիայի քաղաքացիները զինվում են

PanARMENIAN.Net - Վերջին 7 տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիները զենք ձեռք բերելու համար ծախսել են 138 մլն դոլար: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, ՄԿԵԿ թուրքական կորպորացիայի տվյալներով, տարվա սկզբից վաճառվել է 10.302 ատրճանակ: Նրանցից 8.225 արտադրված է Թուրքիայում, իսկ մնացած ներմուծված է այլ երկրներից:



ՄԿԵԿ-ը վաճառում է ատրճանակների տարբեր ձեւեր 25 երկրներից, ներառյալ այնպիսի 15 ընկերություն, ինչպիսիք են Beretta, Bernardelli, Browning, Glock, CZ Strojirna, CZ Zbrojovka, Heckler&Koch, HS 2000, Jericho, Sig Sauer, Smith&Wesson, Steyr, Tanfoglio, Walther and ZVI-Kevin ընկերությունները: Ատրճանակների գինը տատանվում է 450-ից մինչեւ 7 հազար դոլար:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---