ՀՀ ոստիկանությունում հերքում են հաղորդագրություններն Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին30 նոյեմբերի 2009 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունում: Մի շարք հայկական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ օրերս Ալիկ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել այն պատճառով, որ «ըստ լուրերի, նախագահի աշխատակազմում չափազանց դժգոհ են նրա գործունեությունից»: Ըստ հաղորդագրության, «ոստիկանության ղեկավարը մի քանի կարեւոր գործերում սկսել է ինքնագործունեությամբ զբաղվել եւ չի համաձայնեցրել իր գործողություններն իշխանությունների հետ»: Առաջարկվում է եւս մեկ տարբերակ այն մասին, որ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն հավատարիմ մարդու է ցանկանում տեսնել նման պատասխանատու պաշտոնում: Թեկնածուների թվում հոդվածի հեղինակները նշել են Երեւանի ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանին, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանին եւ այլոց»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |