Հայաստանը պատրաստվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Միջազգային օրվան30 նոյեմբերի 2009 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Շոու բիզնեսն` ընդդեմ ՁԻԱՀ-ի` արդյունավետ մեթոդ եւս մեկ անգամ հասարակությանը տեղեկացնելու այդ չարիքի մասին:Դեկտեմբերի 1-ին`ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը, Հայաստանի ճանաչված մարդկանց մասնակցությամբ Երեւանում անցկացվելու է ֆոտոնկարիչ Կարեն Գրիգորյանի ցուցահանդեսի բացումը: Այն կրում է «Ասենք ոչ ՁԻԱՀ-ինե խորագիրը: Լուսանկարչական մի քանի մրցույթների դափնեկիրը համախմբել է 40 հայտնի երգիչների, ռեժիսորների, հեռուստահաղորդավարների, դերասանների եւ այլ դեմքերի: Ցուցահանդեսը անցկացվելու է Մոսկվա կինոթատրոնի ցուցասրահում: Միջոցառումից հետո DJ Vakcina-ն՝ լինելով առողջ ապրելակերպի ակտիվ քարոզիչ, անցկացնելու է օրվա փակումը` երիտասարդական երեկույթով: Դրա ընթացքում ելույթ են ունենալու Եր-անի ժամանակակից երաժշտության լավագույն DJ-ները, նախագծերը - երգիչները: Նախագծի նպատակն է վարակի հակազդման մասին խոցելի խմբերի - հասարակության մյուս անդամների իրազեկության բարձրացումը: Նախագծի իրականացմանը աջակցել են UNAIDS-ը եւ SAMSA հասարակական կազմակերպությունը, որոնք ամեն տարի իրականացնում են նմանատիպ ակցիաներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |