Այսօր Աթենքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Այսօր Աթենքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նախարարները շարունակում են քննարկել Մադրիդյան սկզբունքները:

Ինչ վերաբերվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, ապա ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ ԱԳՆ-ն մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, այդպիսի հանդիպում չի նախատեսված արձանագրությամբ:



ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան չի կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում:



Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը անց է կացվում ԵԱՀԿ ԱԳՆԽ ամենամյա գագաթնաժողովի շրջանակներում:
 Ուշագրավ
---