Հայաստանի վարչապետի անդամակցությունը ՀՀԿ-ում միանգամայն բնական է30 նոյեմբերի 2009 - 15:09 AMT PanARMENIAN.Net - «Կարծիք կար այն մասին, որ կուսակցությունն էր առաջարկել վարչապետին կուսակցության անդամ դառնալ : Արդեն մեկ տարի է, որ ՀՀԿ-ն հայտարարում է այն մասին, որ վարչապետը չի կարող անդամակցել որեւէ այլ կուսակցության, իսկ ներկայումս ՀՀԿ-ն հանդես է գալիս հակառակ տեսակետից», - հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ «ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, ՀՀ վարչապետը միշտ ցանկացել է ավելի անկախ գործել, եւ նրա անդամակցությունը ՀՀԿ-մ դարձավ տվյալ հարցի լուծումը:Իր հերթին ՀՀԿ-ի պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանի անդամակցությունը ՀՀԿ-ում միանգամայն բնական է: Ավագյանը նաեւ հերքեց այն տեղեկատվությունը այն մասին, որ ՀՀԿ-ն ինքն է առաջարկել վարչապետին կուսակցության անդամ դառնալ, ընդգծելով, որ կուսակցությունը չի դիմում այդպիսի առաջարկություններով: «Ամեն մարդ ինքն է որոշում, թե որ կուսակցությունը պետք է անդամակցի», - նշել է Ավագյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |